Ազգերի Անդյան միության խորհրդարանը սեպտեմբերի 17-ին 1915-1923 թթ. Օսմանյան կայսրության իշխանությունների կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև է ընդունել՝ դատապարտելով հայ ժողովրդի և մարդկության դեմ իրագործված հանցանքը ժխտելու բոլոր փորձերը:
Ազգերի Անդյան միության խորհրդարանը ստեղծվել է Բոլիվիայի, Պերույի, Վենեսուելայի, Կոլումբիայի և Էկվադորի կողմից:
Agencia Prensa Armenia-ն հայտնում է, որ Էկվադորի ներկայացուցիչ Պեդրո դե լա Կրուզի կողմից ներկայացված բանաձևը միաձայն ընդունվել է Մոնտևիդեոյում կայացած հանդիպմանը: Այս քայլով խորհրդարանն իր համերաշխությունն է հայտնել աշխարհասփյուռ հայությանը:
Փաստաթուղթը կոչ է անում միջազգային հանրությանը «ճանաչել Հայոց ցեղասպանության պատմական փաստը՝ որպես ճշմարտության ու արդարության անվերապահ սատարման քայլ և որպես ամբողջ մարդկության համար նման ամոթալի քայլերի ժխտում»: