ԱՄՆ-ի նախկին նախագահ հանրապետական Ջորջ Բուշ ավագը Մերիլենդի նախկին փոխնահանգապետի հետ զրույցում հայտնել է, որ նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում քվեարկելու է Դեմոկրատական կուսակցության առաջադրած թեկնածուի՝ Հիլարի Քլինթոնի օգտին, գրում է Рolitico-ն:
Նախկին նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Ջիմ Մակգրատն իր հերթին հայտարարել է, որ Բուշ ավագը մեկնաբանություններ չի տալիս նախագահական ընտրությունների առնչությամբ. «Բուշը կքվեարկի որպես անհատ»: