Կոսովոյի դպրոցական քարտեզներում Արևմտյան Հայաստանը ներառել են ներկայիս Հայաստանի տարածքում

09:21     21 սեպտեմբերի, 2016

Կոսովոյի Պրիզրեն քաղաքի դպրոցներում աշխարհագրական քարտեզներ են բաժանվել, որոնցում ներկայիս Թուրքիայի հյուսիսարևելյան մասն` Արևմտյան Հայաստանը, ներառված է եղել Հայաստանի, իսկ հարավարևելյանը` Քուրդիստանի սահմանների մեջ, ինչն էլ բողոքի մեծ ալիք է բարձրացրել տեղի թուրքերի շրջանում: Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը՝ հղում կատարելով թուրքական «Yeni Şafak» թերթի կայքին:  

Թեմայի վերաբերյալ պարզաբանումներ է տվել Կոսովոյի կրթության նախարարության Պրիզրենի վարչության թուրքալեզու ուսուցման պատասխանատու Ֆերդի Քովաչը:

Պաշտոնյան նշել է, որ դպրոցներում այդ օժանդակ նյութերը որպես օգնություն բաժանվում են այլ պետությունների կամ կազմակերպությունների կողմից: Քովաչը հայտարարել է, որ իրենք կստուգեն դպրոցներում բաժանված քարտեզների ճշտությունը:

Նշվում է նաև, որ ուսումնասիրություն է սկսվել պարզելու համար, թե արդյոք նմանատիպ քարտեզներ բաժանվել են նաև Կոսովոյի այլ քաղաքների դպրոցներում:


© armedia.am