Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները զարգանում են ռազմավարական գործընկերության ոգով. Պուտին

10:46     21 սեպտեմբերի, 2016

Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ տարեդարձի առթիվ նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինը: Ուղերձում մասնավորապես ասվում է.

«Հարգելի՛ Սերժ Ազատի,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Ձեր երկրի ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ:

Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերություններն, որը խրը պատմական արմատներ ունի, այսօր զարգանում են ռազմավարական գործընկերության ոգով, հարստանում են ամենատարբեր ոլորտներում հեռանկարային նախագծերով: Դրան մեծապես նպաստում է մեր պետությունների սերտ ինտեգրացիոն փոխգործակցությունը Եվրասիական տնտեսական միության, ՀԱՊԿ-ի և ԱՊՀ-ի շրջանակներում:

Համոզված եմ, որ տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերի լուծման գործում համատեղ ջանքերով մենք կապահովենք ռազմավարական կապերի և կառուցողական փոխգործակցության ամբողջ համալիրի հետագա զարգացումը: Դա, անկասկած, բխում է երկու երկրների եղբայրական ժողովուրդների շահերից:

Հարգելի Սերժ Ազատի,

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն և նորանոր հաջողություններ, իսկ Ձեր բոլոր քաղաքացիներին՝ խաղաղություն, բարօրություն և բարգավաճում»:


© armedia.am