Հայաստանի և Լատվիայի արտգործնախարարները քննարկել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները

17:51     21 սեպտեմբերի, 2016

Աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Լատվիայի արտգործնախարար Էդգարս Ռինկևիչի հետ:

Զրուցակիցներն անդրադարձան բարձրաստիճան այցելությունների կազմակերպմանը, կարևորեցին իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, միջխորհրդարանական շփումների ակտիվացումը, հայտնում են ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունից:

Հանդիպման օրակարգում էին տնտեսական փոխգործակցության աշխուժացման հարցերը, միջկառավարական հանձնաժողովի առաջիկա նիստի նախապատրաստական աշխատանքները։

Էդվարդ Նալբանդյանն ու Էդգարս Ռինկևիչն անդրադարձան Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների նոր իրավական հիմքի շուրջ ընթացքող բանակցային գործընթացին։ 


© armedia.am