ԱՄՆ-ն ու Ադրբեջանը քննարկել են ռազմական համագործակցության խորացումը

21:13     22 սեպտեմբերի, 2016

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը Նյու Յորքում ՄԱԿ-ի ԳԱ 71-րդ նստաշրջանի շրջանակներում հանդիպել է ԱՄՆ պաշտպանության նախարարի՝ Ռուսաստանի, Ուկրաինայի ու Եվրասիայի հարցերով օգնական Մայքլ Քարփենթերի հետ:

Հանդիպման ժամանակ  Քարփենթերը գոհունակություն է հայտնել պաշտպանական ոլորտում ԱՄՆ-ի ու Ադրբեջանի միջև համագործակցության մակարդակի առնչությամբ: Ընդգծելով ընթացիկ տարվա մարտին երկու երկրների միջև պաշտպանական հարցերով խորհրդակցությունների հաջող անցկացումը՝ Քարփենթերը նշել է ռազմական ուղղությամբ համագործակցության ընդլայնման կարևորությունը:

Մամեդյարովն Քարփենթերին տեղեկացրել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացի մասին:


© armedia.am