Ամերիկյան Շառլոտ քաղաքում արտակարգ դրություն է սահմանվել

11:38     22 սեպտեմբերի, 2016

Ամերիկյան Կարոլինայի նահանգապետը Շառլոտ քաղաքում արտակարգ դրություն է  հայտարարել՝ ոստիկանի կողմից աֆրոամերիկացու սպանության հետ կապված բողոքի ակցիաների պատճառով: Քաղաք է ուղարկվել ազգային գվարդիան, հայտնում է BBC-ն:

Շառլոտում բողոքի ակցիաները շարունակվում են արդեն երկրորդ օրը: Ակցիան սկսել է խաղաղ, սակայն ավելի ուշ ամբոխում կրակոցներ են հնչել: Ցուցարարներից մեկը վիրավորվել է: Իրավապահ մարմինները ցուցարարների դեմ մի քանի անգամ արցունքաբեր գազ են կիրառել, սակայն ապարդյուն: Անկարգությունների հետևանքով արդեն տուժել է 15 ոստիկան: 


© armedia.am