Էդվարդ Նալբանդյանը նախագահեց ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նիստը

10:31     22 սեպտեմբերի, 2016

Սեպտեմբերի 21-ին՝ ՀՀ անկախության 25-րդ տարեդարձի օրը, Նյու Յորքում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբելայի նիստը նախագահեց Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը։

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի նախագահությամբ կայացած նիստին ելույթներով հանդես եկան մի շարք երկրների ղեկավարներ։


© armedia.am