Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Նյու Յորքում քննարկել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացն արագացնելու հարցը:
Ինչպես տեղեկացնում է Trend-ը, Ադրբեջանի արտգործնախարարությանը հղումով, հանդիպմանը քննարկվել են նաև բանակցություններում նշանակալի արդյունքների ձեռքբերման հարցերը: