ԱՄՆ-ը Boeing-ին և Airbus-ին թույլ է տվել ինքնաթիռներ վաճառել Իրանին

15:01     22 սեպտեմբերի, 2016

ԱՄՆ-ի իշխանությունները թույլ են տվել ավիաշինարարական Boeing և Airbus ընկերություններին թույլ է տվել ինքնաթիռներ վաճառել Իրանին, հայտնում է The Wall Street Journal-ը: Նշվում է, որ սա Թեհրանի ամենամեծ առևտրային գործարքն է 2016 թվականի հունվարին Իրանի նկատմամբ միջազգային պատժամիջոցների չեղարկումնից հետո:

Իրանական Iran Air ավիաընկերությունը դեռ հունվարին հայտնել էր Airbus-ից ինքնաթիռներ գնելու մտադրության մասին, սակայն գործարքը չէր կայացել ամերիկյան իշխանությունների կողմից հավանության չստանալու պատճառով: 


© armedia.am