ԱՄՆ-ի իշխանությունները թույլ են տվել ավիաշինարարական Boeing և Airbus ընկերություններին թույլ է տվել ինքնաթիռներ վաճառել Իրանին, հայտնում է The Wall Street Journal-ը: Նշվում է, որ սա Թեհրանի ամենամեծ առևտրային գործարքն է 2016 թվականի հունվարին Իրանի նկատմամբ միջազգային պատժամիջոցների չեղարկումնից հետո:
Իրանական Iran Air ավիաընկերությունը դեռ հունվարին հայտնել էր Airbus-ից ինքնաթիռներ գնելու մտադրության մասին, սակայն գործարքը չէր կայացել ամերիկյան իշխանությունների կողմից հավանության չստանալու պատճառով: