Համանախագահներն առանցքային հարցերի շուրջ առաջընթաց ենք ակնկալում. Ուորլիք

18:43     22 սեպտեմբերի, 2016

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Ղարաբաղյան կարգավորման առանցքային հարցերի շուրջ առաջընթաց են ակնկալում: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

«Նյու Յորքում ավարտվել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպումները: Մենք առանցքային հարցերի շուրջ առաջընթաց ենք ակնկալում», - գրել է Ուորլիքը:

 

 


© armedia.am