Կատալոնիայում անձը հաստատող փաստաթուղթ են մշակում ապագա «պետության» քաղաքացիների համար

19:14     22 սեպտեմբերի, 2016

Կատալոնիայի իշխանությունները ձեռնամուխ են եղել անձը հաստատող միասնական փաստաթղթի մշակմանը, որոնք քաղաքացիներին կհանձնվեն Իսպանիայից ինքնավարության ենթադրվող «անջատումից» հետո, հայտնում է La Vanguardia թերթը:

Անձը հաստատող փաստաթուղթը (DNI) ենթադրաբար կներառի ոչ միայն սովորական «անձնագրային տվյալները» (անուն, ազգանուն, ծննդյան ամսաթիվ ու ծննդավայր և այլն), այլև սոցիալական ապահովագրության տվյալները, բժշկական ապահովագրության համարը, հարկային տվյալները:

Նմանօրինակ փաստաթղթի մշակումը և պատրաստումը Կատալոնիայի գանձարանի վրա կնստի 9 մլն եվրո:

Այսպիսով, ինքնավարության իշխանությունները ցանկանում են հաստատել, որ Իսպանիայից Կատալոնիայի «պաշտոնապես անջատման» ամենաառաջին պահից Կատալոնիայի բնակիչների բոլոր իրավունքներն ու սոցիալական երաշխիքները կպահպանվեն:


© armedia.am