Շտայնմայերը կոչ է արել մեկ շաբաթով թռիչքազերծ գոտի ստեղծել Սիրիայում

19:53     22 սեպտեմբերի, 2016

Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը կոչ է արել որոշակի ժամանակահատվածով լիարժեք արգելք սահմանել Սիրիայում ռազմական ցանկացած ավիացիայի գործողությունների համար։

«Եթե հրադադարը գոնե մեկ հնարավորություն ունի, ապա այն տանում է Սիրիայում ռազմական ողջ ավիացիայի ժամանակավոր, սակայն լիարժեք սահմանափակման միջով առնվազն 3, իսկ ավելի լավ է՝ 7 օրով»,- հայտարարել է նա Նյու Յորքում:

Սեպտեմբերի 19-ին լրացել է Սիրիայում կրակի դադարեցման ռեժիմի 7-օրյա ժամկետը։


© armedia.am