Մոսկվայի արևելյան մասում հրդեհված պահեստի տարածքում հայտնաբերվել է 8 հրշեջի դի, հայտնում է ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարությունը:
ԱԻՆ-ի ներկայացուցչի խոսքով՝ իրենք մինչև վերջին պահը հույս են ունեցել ողջ գտնել հրշեջներին: Սակայն հրդեհի ուժգնության, բարձր ջերմաստիճանի և խիտ ծխի պատճառով հրշեջները չեն կարողացել դուրս գալ:
Նշենք, որ Մոսկվայի պլաստիկե իրերի պահեստում բռնկված հրդեհի մակերեսը հասել է 4000 քառ. մետրի: