ԱՄՆ-ը և Ռուսաստանը չեն կարողացել պայմանավորվել Սիրիայի հարցով
Ռուսաստանին և ԱՄՆ-ին չի հաջողվել համաձայնության գալ Սիրիայում հրադադարի ռեժիմն երկարացնելու հարցում: Այս մասին Նյուր Յորքում Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների արդյունքում հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին:
Բանակցություններին մասնակցած ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստաֆան դե Միստուրան իր հերթին հայտարարել է, որ բանակցությունները եղել են հիասթափեցնող և որ առաջիկա օրերը ծայրահեղ կարևոր կլինեն խաղաղ գործընթացի համար:
Նշենք, որ Քերին որպես հրադադարի վերականգնման պայման նշում է օդում ռազմական գործողությունների դադարեցումը, Լավրովն իր հերթին հայտարարել է, որ ընդդիմությունը ևս պետք է դադարի կռվել: