Yahoo-ն հայտարարել է 500 մլն օգտատերերի տվյալների գողության մասին

15:06     23 սեպտեմբերի, 2016

Yahoo ընկերությունը հայտարարել է, որ 2014 թվականին խոշոր հաքերային հարձակման արդյունքում գողացվել է մոտ 500 մլն օգտատերերի տվյալներ:

Խոսքը օգտատերերի անունների, էլեկտրոնային հասցեների, հեռախոսահամարների, գաղտնաբառերի, ինչպես նաև ստուգիչ հարցերի ու պատասխանների մասին է: Բանկային քարտերի և հաշիվների հետ կապված տվյալները չեն գողացվել: Սա ընկերության պատմության մեջ ամենամեծ հակերային հարձակումն է:

Yahoo-ի ենթադրությամբ` հարձակման ետևում կանգնած են հաքերները, որոնց «աջակցում է պետությունը»: 


© armedia.am