ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ԽՍՀՄ-ը պետք չէր փլուզել, կարելի էր գնալ ժողովրդավարական բարեփոխումներով, սակայն կոմկուսը երկրի համար կործանարար գաղափարներ էր առաջ քաշում: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
«Դուք գիտեք՝ ինչպես եմ ես վերաբերվում Խորհրդային Միության փլուզմանը: Դա բնավ պարտադիր չէր անել: Կարելի էր բարեփոխումներ իրականացնել, այդ թվում՝ ժողովրդավարական բնույթի: Բայց ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն բանի վրա, որ ԽՍՀՄ-ն ղեկավարում էր Կոմունիստական կուսակցությունը, որն առաջ էր քաշում ազգայնականության կամ այլ կործանարար գաղափարներ, որոնք ավերիչ են ցանկացած պետության համար»,- նշել է Պուտինը Կրեմլում քաղաքական կուսակցությունների ղեկավարների հետ կայացած հանդիպման ժամանակ: