ԽՍՀՄ փլուզումը սկսել է Ղարաբաղյան հակամարտությունից, որն առաջին արյունալի հակամարտությունն էր Միության տարածքում: Այս մասին haqqin.az-ի հետ զրույցում նշել է ռուս քաղաքագետ Ալեքսանդր Պրոխանովը՝ մեկնաբանելով ՌԴ նախագահ Պուտինի հայտարարությունն այն մասին, որ «ԽՍՀՄ-ը պետք չէր փլուզել, այլ անհրաժեշտ էր ժողովրդավարական վերափոխումներ իրականացնել»:
Քաղաքագետի կարծիքով հենց Ղարաբաղյան հակամարտությունը դարձավ առաջին ճեղքը ԽՍՀՄ մամնի վրա, և այն փակելու Մոսկվայի անկարողության պատճառով այն խորացել է և հանգեցրել պետության ամբողջական փլուզման: