Moody's միջազգային վարկանշային գործակալությունը մեկ մակարդակով նվազեցրել է Թուրքիայի սուվերեն վարկային վարկանիշը՝ այն հասցնելով Ba 1 մակարդակի, հայտնում է gazeta.ru-ն
Moody's-ի փորձագետների կարծիքով՝ «Թուրքիան շարունակում է գտնվել ֆինանսական և աշխարհաքաղաքական փխրուն իրավիճակում»
Գործակալությունը նկատել է, որ ռազմական հեղաշրջման փորձից հետո Թուրքիայում արձանագրվել է ֆինանսական իրավիճակի վատթարացում: Փորձագետները բացատրել են, որ թուրքական իշխանությունների կոշտ արձագանքը տեղի ունեցածին կասկածի տակ է դրել ավելի վաղ հայտարարված բարեփոխումների և օրենքի գերակայության սկզբունքի իրականացման հավանակությունը: