Հնարավոր է՝ Google-ը գնի Twitter-ը

18:47     24 սեպտեմբերի, 2016

Թվիթերը բանակցություններ է վարում մի քանի տեխնոլոգիական և մեդիաընկերությունների հետ՝ իր վաճառքի վերաբերյալ: Պոտենցիալ գնորդների թվում է Google-ը և Salesforce.com-ը: Այս մասին,  CNBC-ի վրա հղվելով, փոխանցում է gazeta.ru-ն :

Հաղորդվում է, որ միկրոբլոգների ծառայության բաժնետոմսերի գներն աճել են 15 տոկոսով՝ պոտենցիալ վաճառքի մասին տեղեկատվությունից հետո:  Դեռ հստակ չէ՝ արդյոք գործարքը կկայանա, բայց աղբյուրներից մեկը հայտնել է, որ մինչև տարեվերջ կարող են ավարտվել ընկերությունը վաճառելու մասին բանակցությունները:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Twitter-ի տնօրենների խորհուրդը պատրաստվում է քննարկել ընկերությունն ամբողջությամբ, կամ առանձին ծառայությունների, հնարավոր  վաճառքի մասին հարցը:


© armedia.am