Սիրիայի հարցով ՄԱԿ ԱԽ արտահերթ նիստ է հրավիրվել

14:19     25 սեպտեմբերի, 2016

Հալեպում իրավիճակի հարցով այսօր ՄԱԿ Անվտանգության Խորհրդի արտահերթ նիստ կհրավիրվի։ Նիստը կկայանա տեղի ժամանակով 11։00 (Երևանի ժամով՝ 19։00)։

Նիստը հրավիրել են Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն և Ֆրանսիան, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։

Հիշեցնենք, որ հինգշաբթի օրը սիրիական բանակը հայտարարել է Հալեպի արևելքում ռազմական օպերացիա սկսելու մասին։ Պաշտոնական աղբյուրները հայտնել են, որ իշխանությունները ձգտում են խուսափել մարդկային զոհերից և հորդորել են նրանց հեռանալ ռազմական օբյեկտների շրջակայքից։

Սակայն «Բժիշկներ առանց սահմանների» կազմակեպությունն ուրբաթ օրը հայտարարել է, որ երկու օրվա ընթացքում ավիահարվածների հետևանքով արդեն իսկ կա 23 զոհ և 145 վիրավոր։


© armedia.am