Ապաստան չստացած միգրանտները պետք է տուն վերադառնան․ Մերկել

17:28     25 սեպտեմբերի, 2016

Այն փախստականները, ում եվրոպական երկրներում ապաստան չի տրամադրվելու, պետք է տուն վերադառնան։ Այդ մասին, ինչպես հայտնում է DELFI գործակալությունը, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Վիեննայում կայացած Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների գագաթաժողովի ժամանակ։

Մերկելը խոստացել է շարունակել աջակցություն ցուցաբերել Իտալիային և Հունաստանին միգրացիոն ճգնաժամի կարգավորման հարցում։ Ըստ նրա, Գերմանիան պատրաստ է ամսական հարյուրավոր միգրանտներ ընդունել այս երկու երկրներից։

Միաժամանակ, նա նշել է, որ այն միգրանտները, ում եվրոպական երկրները հրաժարվում են ապաստան տրամադրել, ստիպված են լինելու հեռանալ։


© armedia.am