Շվեյցարիայի քաղաքացիները հանրաքվեի ժամանակ քվերակել են հետախուզության ծառայությունների լիազորությունների ընդլայնման օգտին: Այս օրենքին կողմ են քվեարկել բոլոր 26 կանտոնների բնակչության մեծամասնությունը: Հատուկ ծառայությունների աշխատակիցներին բնակիչների հեռախոսները գաղտնալսելու և էլեկտրոնային փոստին հետևելու իրավունք տվող օրենքի օգտին քվեարկել է երկրի բնակիչների 65.5 տոկոսը:
Նոր ընդունված փաստաթուղթը թույլ է տալիս հատուկ ծառայություններին նաև վերահսկողություն իրականացնել մասնավոր տարածքներում: Նախաձեռնության կողմնակիցների խոսքով` տվյալ միջոցառումը թույլ կտա ապահովել բնակիչների անվտանգությունը ահաբեկչություններից: