Թրամփը մտադիր է Երուսաղեմը ճանաչել Իսրայելի «անբաժանելի» մայրաքաղաք

10:33     26 սեպտեմբերի, 2016

Միացյալ Նահանգների նախագահական մրցապայքարի հանրապետական մասնակից Դոնալդ Թրամփը Նյու Յորքում Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ հաղթելու դեպքում Երուսաղեմը կճանաչի Իսրայելի «ամբողջական» մայրաքաղաք: Այս մասին ասվում է միլիարդատիրոջ նախընտրական կայքում:  

«Պարոն Թրամփն ընդունել է, որ Երուսաղեմը 3 հազարամյակից ավելի եղել է հրեա ժողովրդի մայրաքաղաքը և որ Միացյալ Նահանգները Թրամփի՝ իշխանության գալու դեպքում վերջապես կընդունի ավելի վաղ Կոնգրեսի կողմից Երուսաղեմն Իսրայելի «անբաժանելի» մայրաքաղաք ճանաչելու վերաբերյալ որոշումը», - ասվում է կայքում զետեղված հայտարարությունում:

Նշվում է, որ Թրամփն ու Նեթանյահուն քննարկել են նաև 2 երկրների միջև հարաբերությունները՝ այդ թվում նաև Իսրայելի ռազմական հզորության, անվտանգության և կայունության հարցերը:

 


© armedia.am