Դաքայի օդանավակայանի աղբամանում 3 կգ ոսկի են գտել

13:02     26 սեպտեմբերի, 2016

Բանգլադեշի մաքսային ծառայության աշխատակիցները երեք կիլոգրամ ոսկի են գտել Դաքա քաղաքի Հազրաթ Շահջալալ միջազգային օդանավակայանի աղբամանում, հայտնում է РИА Новости-ն:

Մաքսավորները տեղեկատվություն Էին ստացել օդանավակայան ժամանած հնարավոր մաքսանենգների վերաբերյալ: Որոնողական գործողության շնորհիվ նրանք ոսկու տասը ձուլակտոր են հայտնաբերել ներգաղթի գոտում գտնվող աղբամանում:

«Կարծում ենք, որ ենթադրյալ մաքսանենգներն ազատվել են ոսկուց՝ նկատելով մեր սպաների ակտիվությունը», - մաքսային ծառայության ներկայացուցիչ Մոյնուլ Խանի խոսքը մեջբերել Է Daily Star-ը:

Գտածոյի շուկայական արժեքը գնահատվում Է 190 հազար դոլար:


© armedia.am