Բանգլադեշի մաքսային ծառայության աշխատակիցները երեք կիլոգրամ ոսկի են գտել Դաքա քաղաքի Հազրաթ Շահջալալ միջազգային օդանավակայանի աղբամանում, հայտնում է РИА Новости-ն:
Մաքսավորները տեղեկատվություն Էին ստացել օդանավակայան ժամանած հնարավոր մաքսանենգների վերաբերյալ: Որոնողական գործողության շնորհիվ նրանք ոսկու տասը ձուլակտոր են հայտնաբերել ներգաղթի գոտում գտնվող աղբամանում:
«Կարծում ենք, որ ենթադրյալ մաքսանենգներն ազատվել են ոսկուց՝ նկատելով մեր սպաների ակտիվությունը», - մաքսային ծառայության ներկայացուցիչ Մոյնուլ Խանի խոսքը մեջբերել Է Daily Star-ը:
Գտածոյի շուկայական արժեքը գնահատվում Է 190 հազար դոլար: