Կոլումբիայում ավելի քան կես դար շարունակվող քաղաքացիական պատերազմն ավարտվել է

10:45     27 սեպտեմբերի, 2016

Կոլումբիայի նախպագահ Խուան Մանուել Սանթոսը և ԿՀԶՈւ-ի ապստամբների առաջնորդ Ռոդրիգո Լոնդոնյո Էչևերին` Տիմոչենկո մականունով խաղաղության պայմանագիր են կնքել, որով ավարտվում է ավելի քան կես դար շարունակվող քաղաքացիական պատերազմը: Կողմերը համաձայնության են եկել այս տարվա օգոստոսին 4 տարվա բանակցություններից հետո, հայտնում է BBC-ն: 

Ապստամբների առաջնորդը պայմանագիրը ստորագրել է փամփուշտներից պատրաստված գրիչով: Պատմության մեջ առաջին անգամ Կոլումբիայի նախագահը և ապստամբների առաջնորդը միմյանց ձեռք են սեղմել կոլումբիական հողում:

Պայմանագրի ստորագրման արարողության բոլոր ներկաները եղել են սպիտակ հագուստով՝ ի նշան խաղաղության:


© armedia.am