Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնը չի բացառել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների սահմանումը կապված Սիրիայում իրավիճակի հետ:
Sky news հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Սիրայում իրավիճակի պատճառով Ռուսաստանի դեմ մեծ պատժամիջոցների վերաբերյալ հարցին նա պատասխանել է. «Բոլոր այդ հարցերը նախատեսվում է քննարկել»:
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարը Ռուսաստանին մեղադրել էր Սիրիայում պատերազմի ձգձգման և այդ երկրում իրավիճակի վատթարացման մեջ: