Երկնաքար՝ Ավստրալիայի երկնքում

11:27     27 սեպտեմբերի, 2016

Ավստրալիայի երկնքում երեկ երեկոյան գրանցված ուժեղ լույսն ու բարձր ձայնը, ամենայն հավանականությամբ, եղել են անցնող երկնաքարի պատճառով: Այդ մասին, գիտնականների խոսքերի վրա հղվելով, հաղորդում է ABC ընկերությունը:

Ավստրալական Քվինսլենդ քաղաքի բնակիչներն ականատես են եղել երեկոյան երկնքում փայլատակող կլոր վառ գնդի: Ականատեսների պնդմամբ, այն ուղեկցվել է պայթյունին նմանվող բարձր ձայնով:

Astro Space News ամսագրի խմբագիր Դեյվ Ռենեկեն ենթադրում է, որ փայլատակում կարող է առաջանալ մթնոլորտ մտած երկնաքարի արդյունքում:

«Դրանք շարժվում են վայրկյանում 30-60 կմ արագությամբ: Մտնելով մթնոլորտ, նրանք շատ են տաքանում»,- փորձագետների խոսքերը մեջբերում է հեռուստաալիքը:

Ավստրալական SBS հեռուստաալիքի հավաստմամբ, տեղի ոստիկանությունը բազմաթիվ զանգեր է ստացել բակիչների կողմից տեղի ունեցած երևույթի հետ կապված:

«Դա երկնքում վառ գունդ էր, մինի-արևի նման մի բան»,- տպավորություններով է կիսվել ականատես քաղաքացիներից մեկը:


© armedia.am