CNN-ի հեռուստադիտողների շրջանում իրականացված հարցման համաձայն ԱՄՆ-ի նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի և դեմոկրատ Հիլարի Քլինթոնի միջև առաջին հեռուստաբանավեճում հաղթել է Քլինթոնը:
Նշվում է, որ հարցվածների 62 տոկոսը կարծում է, որ հաղթել է Քլինթոնը, իսկ 26 տոկոսը՝ Թրամփը:
Միևնույն ժամանակ հարկ է նշել, որ հարցմանը մասնակցածների շրջանում 41 տոկոսը եղել է Դեմոկրատական կուսակցության կողմնակից, 26 տոկոսը՝ հանրապետական, մնացածները կուսակացություններից ոչ մեկին չեն հարել: