Հայաստանի Մեծամորի ատոմակայանը գտնվում է սեյսմիկ ակտիվ գոտում և սպառնալիք է տարածաշրջանի երկրների, մասնավորապես` Թուրքիայի համար: Այս մասին Վիեննայում ընթացող Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) Գլխավոր խորհրդաժողովում նման հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Բերատ Ալբայրաքը, ով հանդիսանում է նաև Էրդողանի փեսան:
«Մեծամորի ԱԷԿ-ը պետք է փակել: Աշխարհն ու տարածաշրջանը չպետք է թույլ տան երկրորդ ատոմային վթարը Չերնոբիլից հետո»,-ասել է թուրք նախարարը:
Ալբայրաքը հիշեցրել է, որ Մեծամորի ԱԷԿ-ը կառուցվել է 47 տարի առաջ: Նախարարը կոչ է արել ՄԱԳԱՏԷ-ին ուսումնասիրել բոլոր ԱԷԿ-ների աշխատանքը, որոնք նույն վիճակում են գտնվում: Ալբայրաքը շեշտել է, որ Մեծամորի ատոմակայանը Թուրքիայի սահմանից ընդամենը 16 կմ հեռավորության վրա է գտնվում: