Փորձագետները Ֆրանսիայում գործազրկության ռեկորդային աճը կապում են ոչ վաղ անցյալում տեղի ունեցած ահաբեկչությունների հետ, հայտարարել է երկրի զբաղվածության նախարար Միրիամ էլ-Խոմրին
«Օգոստոսին գործազուրկների թիվն ավելացել է 1.4 տոկոսով կամ 50.000 մարդով, ինչը ռեկորդային ցուցանիշ է՝ սկսած 2013 թվականի հունվարից», - հայտարարել է նախարարը: Նրա խոսքերով՝ այդ աճն անոմալ է և կապված չէ տնտեսության ընդհանուր միտումների հետ: Նախարարն ընդգծել է, որ լուրջ խնդիրներ կան հատկապես զբոսաշրջության ու հյուրանոցային բիզնեսի ոլորտներում:
France Presse գործակալության տվյալներով՝ օգոստոսի վերջի դրությամբ Ֆրանսիայում գրանցված է 3.56 միլիոն գործազուրկ: