Վրաստանում ադրբեջանական համայնքի ներկայացուցիչները սեպտեմբերի 26-ին բողոքի ակցիա են կազմակերպել Թբիլիսիում՝ Ադրբեջանի դեսպանատան առջև, հայտնում է Meydan TV-ն:
Ցուցարարներն իրենց բողոքի ձայնն են բարձրացրել Ադրբեջանում իրականացվող հանրաքվեի դեմ, որը ենթադրում է նախագահ Իլհամ Ալիևի լիազորությունների ընդլայնում և նախագահության ժամկետի երկարացում՝ 5-ից մինչև 7 տարի: Ցուցարարները պարզել են «Ժողովուրդը թագավոր չի ուզում» գրությամբ պաստառներ և ադրբեջանցի քաղբանտարկյալների դիմանկարները:
Նշենք, որ Ադրբեջանում կայացած հանրաքվեի նախնական արդյունքների համաձայն՝ սահմանադրական փոփոխություններն ընդունվել են: