Սաուդյան Արաբիայում ավելի քան 14.000 կին ստորագրել է խնդրագիրը՝ պահանջելով չեղարկել այն նորմը, որի համաձայն՝ կինը չի կարող մի շարք գործողություններ կատարել առանց արական սեռի խնամակալի թույլտվության կամ ուղեկցության: Ինչպես հայտնում է BBC-ն, փաստաթուղթն այժմ հանձնվել է կառավարության ուսումնասիրությանը:
Սաուդյան Արաբիայում գործող ավանդույթի համաձայն՝ կինն իրավասու չէ ամուսնանալ կամ ամուսնալուծվել, կրթություն ստանալ, աշխատանքի տեղավորվել, արտասահման գնալ առանց տղամարդ խնամակալի համաձայնության: Սովորաբար, որպես խնամակալ է նշանակվում ամուսինը, հայրը կամ եղբայրը: