Անկարան Գերմանիայից պահանջել է վերադարձնել այդ երկրում գտնվող դատախազներ Զեքերյա Օզին և Ջելալ Քարային, ովքեր մեղադրվում են գյուլենականներին հարելու մեջ, հայտնում է Anadolu գործակալութունը:
Թուրքիայի ԱԳՆ-ի նոտայում մասնավորապես Անկարան հորդորում է Բեռլինին պարզել դատախազների գտնվելու վայրը և արտահանձնել Անկարային:
Թուրքիան ավելի վաղ ևս նոտա էր հղել Գերմանիային, սակայն գերմանական կողմը հայտարարել էր, որ տեղեկություն չունի դատախազների գտնվելու վայրի վերաբերյալ: