Ռուսաստանյան 200 միլիոն դոլար վարկի շրջանակում սպառազինության մատակարարումը Հայաստան սկսվել է։ Այս մասին ասել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը, հաղորդում է«Ազատություն» ռադիոկայանը:
Դեսպանը նաև արձագանքել է Հայաստանին՝ ռուսաստանյան «Իսկանդեր» հրթիռային համալիրների վաճառքին՝ ընդգծելով՝ «այդ փաստը վկայում է, որ հայ-ռուսական հարաբերություններն ունեն դաշնակցային բնույթ»:
«Իսկանդեր»-ի վաճառքը նշանակում է, որ ձեռք է բերվել համապատասխան պայմանավորվածություն: Սա նշանակում է նաև, որ մեր երկրների հարաբերությունները դաշնակցային են ու եղբայրական: Ինչ վերաբերում է 200 միլիոն դոլար վարկին, ապա վարկային համաձայնագիրն իրականացման փուլում է և այն իրականացվում է ըստ պլանի, ստորագրվել են պայմանագրային պարտավորությունները: Մատակարարումներն արդեն իսկ սկսվել են, ամեն ինչ ընթանում է ըստ պլանի», - ասել է Վոլինկինը: