Լոնդոնում բացվել է կանադահայ լուսանկարիչ Յուսուֆ Քարշի աշխատանքները ցուցադրությունը: Իր բազմամյա կարիերայի ընթացքում Ալբերտ Էյնշտեյնից մինչև Մարթին Լյութեր Քինգը լուսանկարած Քարշը Ցեղասպանությունից մազապուրծ լինելուց հետո հաստատվել է Քվեբեկում՝ դառնալով 20-րդ դարի լուսանկարչական արվեստի մեծագույն վարպետներից մեկը, այս կապակցությամբ գրում է բրիտանական The Guardian-ը:
Պարբերականը գրում է, որ Քարշի ընտանիքը Հայոց ցեղասպանությունից փախել է Սիրիա՝ որպես միակ ունեցվածք իր հետ տանելով մի էշ: Քարշի քեռին, ով ապրում էր Քվեբեկում, նամակ է գրում Յուսուֆի ընտանիքին՝ հայտնելով, որ իրեն օգնական է պետք իր լուսանկարչական ստուդիայում: Այսպիսով, 16-ամյա Յուսուֆը մեկնում է Քվեբեկ: Դրան հաջորդում է Յուսուֆի՝ լուսանկարչության գծով ուսումնառությունը Բոստոնում: Այնուհետև Քարշը տեղափոխվել է Օտտավա ու սկսել լուսանկարել այնտեղ այցելող հայտնիներին: Լուսանկարչի կարիերայում բեկումնային պահ է եղել Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ուինսթոն Չերչիլին լուսանկարելը, այդ լուսանկարը հայտնվել է Time ամսագրի շապիկին: Նշվում է, որ Չերչիլի հետ այդ նույն ֆոտոսեսիայից մեկ այլ լուսանկար զարդարում է 5 ֆունտ ստերլինգ արժեքով նոր թղթադրամը:
Յուսուֆ Քարշի պատվին է ավանակոչվել Արեգակին ամենամոտ գտնվող մոլորակի՝ Մերկուրիի հրաբխային խառնարաններից մեկը:
Լուսանկարները՝ Yousuf Karsh/Camera Press/Guardian
Համֆրի Բոգարտ, 1946թ.
Գրեյս Քելի, 1956թ.
Ջորջ Բեռնարդ Շոու, 1943թ.
Օդրի Հեփբերն, 1956թ.
Էռնեստ Հեմինգուեյ, 1956թ.
Մարթա Գրեհեմ, 1948թ.
Ջորջիա Օ'Կիֆի, 1972թ.