Թուրքիան և Ռուսաստանը բանակցություններ են վարում այնպիսի մի համաձայնագրի կնքման շուրջ, որը թույլ կտա 2 երկու երկրների քաղաքացիներին առանց անձնագրի`միայն նույնականացման քարտերով փոխայցելություններ կատարել:
Ըստ թուրքական «Haberler.com» կայքի` առանց ճամփորդական անձնագրի փոխայցելություններ կատարելու հնարավորություն ընձեռող առաջարկը եղել է թուրքական կողմից, ինչին դրական է արձագանքել ռուսական կողմը, հաղորդում է Ermenihaber-ը:
Այսպիսով, Ռուսաստանը Վրաստանից և Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետությունից հետո կդառնա 3-րդ երկիրը, որը Թուրքիայի քաղաքացիներին հնարավորություն կտա առանց անձնագրի մուտք գործել իր սահմաններից ներս: