Արցախի կառավարության որոշմամբ Շիրակի և Արագածոտնի մարզերի կարկուտից տուժած համայնքներին շուրջ 330 տոննա բարձրորակ ցորենի սերմացուի տրամադրման գործընթացը ավարտին է մոտենում:
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է ԼՂՀ գյուղատնտեսության նախարարության բուսաբուծության և բույսերի պաշտպանություն բաժնի պետ Վիլեն Ավետիսյանը:
«Արագածոտնի մարզի համայնքներին տրամադրվել է 52 տոննա, ևս 48 տոննա կտրամադրվի մոտ օրերս, իսկ Շիրակի մարզի համայնքներին արդեն հատկացվել է 230 տոննա»,- ասել է Վ. Ավետիսյանն՝ նշելով, որ նման տիպի աջակցություն, Հայաստանի մարզերի հայրենակիցներին առաջին անգամն է տրամադրվում: