Սեպտեմբերի 27-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության կառավարության հերթական նիստի ընթացքում ներկայացվել է «ԼՂՀ 2017-2019թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը», ինչպես նաև՝ «ԼՂՀ 2016թ.-ի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ առաջարկները:
Առաջին հարցի կապակցությամբ ԼՂՀ ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանը նշել է, որ 2017թ-ին կանխատեսվող մակրոտնտեսական ցուցանիշները ՀՆԱ-ի մասով կլինեն 254.2 մլրդ դրամ (իրական աճը` 8.0%), 2018թ.-ին` 280.1 մլրդ դրամ (իրական աճը` 8.0%), իսկ 2019թ.-ին` 308.6 մլրդ դրամ (իրական աճը` 8.0%):
Պետական բյուջեի սեփական եկամուտներն առաջիկա երեք տարիներին պլանավորվում են տարեկան միջինը շուրջ 8 տոկոս աճի շրջանակներում: