Ադրբեջանին մեղադրում են Ռիոյի օլիմպիական խաղերում ըմբշամարտի ժամանակ կոռուպցիոն սխամայում մասնակցության մեջ: Սխեման կառավարել է Ըմբշամարտի համաշխարհային միության՝ UWW-ի գլխավոր դատավոր գերմանացի Անտոնիո Սիլվեստրին, գրում է ամերիկյան flowrestling.org կայքը:
Վերջինիս փոխանցմամբ՝ այդ սխեմայի խնդիրն էր օգնել Ռուսաստանի, Ադրբեջանի և Ուզբեկստանի մարզիկներին մեդալներ նվաճելու հարցում: Այդ նպատակով վերոնշյալ երկրները ներկայացնող մարզիկների մենամարտի համար նշանակվում էին սխեմային մասնակից միջնորդ դատավորներ: Նշվում է, որ մեկ մենամարտում աշխատող 5 դատավորներից երեքն անպայման սխեմայի մասնակից են եղել:
Ավելացնենք, որ այս երկները բավականին հաճախ ներգրավված են լինում նաև դոպինգային սկանդալների մեջ: