Ռուսաստանի ԱԳՆ-ն հրապարակել է սեպտեմբերի 9-ին սիրիական հակամարտության կարգավորման վերաբերյալ Մոսկվայի և Վաշինգտոնի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների տեքստը:
ՌԴ ԱԳՆ-ն կոչ է արել Վաշինգտոնին ևս հրապարակել երկկողմ պայմանավորվածությունների ամբողջական փաթեթը, ինչպես նաև իրագործել ահաբեկիչներին ընդդիմությունից զատելու վերաբերյալ ստանձնած պարտավորությունները:
ՌԴ ԱԳՆ-ի տարածած հայտարարությունում նշվում է, որ ռուսական կողմն ամեն անգամ առաջարկել է հրապարակել համաձայնագրերի տեքստը, սակայն ամերիկյան կողմը մշտապես մերժողական պատասխան է տվել. միայն արևմտյան ԶԼՄ-ներում տեղի ունեցած տեղեկատվական արտահոսքից հետո ԱՄՆ-ի պետդեպն իր կայքում մասամբ զետեղել է փաստաթղթերը՝ ռուսական կողմի հետ չհամաձայնեցնելով հրապարակման ամսաթիվը: