Իսրայելի նախկին նախագահ Շիմոն Պերեսը սեպտեմբերի 13-ին ստացած կաթվածից հետո այսօր մահացել է հիվանդանոցում՝ 94 տարեկան հասակում, հաղորդում է Reuters-ը:
Հաղորդվում էր, որ Պերեսի վիճակը բարելավվում է, սակայն դրան միանգամից հաջորդել է վիճակի վատթարացումը:
Շիմոն Պերեսն իր քաղաքական գործունեության ընթացքում զբաղեցրել է Իսրայելի ԱԳ նախարարի, վարչապետի պաշտոնները: 2007-2014 թվականներին զբաղեցրել է Իսրայելի նախագահի պաշտոնը:
Հիշեցնենք, որ 1994 թվականին Պերեսը դարձել էր խաղաղության Նոբելյան դափնեկիր: