Թբիլիսիի կենտրոնում ազգայնական երթի 11 մասնակից է ձերբակալվել

11:22     28 սեպտեմբերի, 2016

Թբիլիսիի կենտրոնում ոստիկանները ցրել են «Վրացական ուժ» ազգայնական շարժման երթի մասնակիցներին և 11 մարդու են ձերբակալել խուլիգանության մեղադրանքով, հայտնում է BBC-ն՝ Վրաստանի ՆԳՆ-ին հղումով:

Հաղորդագրության մեջ ասվում է, որ չարտոնված երթի մասնակիցներն իրենց ագրեսիվ են պահել, վիրավորել են անցորդներին և վնասել են խանութների ցուցանակներն ու գովազդային վահանակները:

netgazeti.ge-ի հաղորդմամբ՝ երթի ընթացքում լսվել են «Վրաստանը՝ վրացիների համար» կարգախոսը և վիրավորանքներ Ռուսաստանի և Թուրքիայի քաղաքացիների հասցեին:

Նշված փաստով ՆԳՆ-ում քրեական գործ են հարուցել:


© armedia.am