Տոկիոյի մետրոպոլիտենի կայարաններից մեկում, ըստ ամենայնի, գազային հարձակում է կատարվել։ Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունն իր թվիթերյան էջում։
Գործակալության տեղեկություններով՝ ուղևորները թուլություն են զգացել։ Ուղևորները վատ ինքնազգացողությունից բողոքել են մասնավորապես Տակադանոբաբա կայարանում։ Ոմանք գանգատվել են կոկորդում անհարմարավետության զգացումից։
Դեպքի վայրում աշխատում են շտապօգնության բրիգադները։