Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերին կարող Է այցով մեկնել Թուրքիա: Այս մասին հայտնել Է նրա մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Մենք չենք բացառում այդ հնարավորությունը: Երբ ավարտվեն բոլոր նախապատրաստական միջոցառումները, մենք համապատասխան հայտարարություն կանենք»,- ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով Թուրքիայի բորսաների ու պալատների միության ղեկավարի հայտարարությունն այն մասին, թե Պուտինը հոկտեմբերին կարող է այցելել Թուրքիա: