Հնդկական ընկերությունը պատրաստ է 20 մլն եվրո ներդնել ՀՀ-ում կենսադիզելային վառելիքի գործարանի շինարարության համար: Այդ մասին լրագրողներին է ասել Երևանի Առևտրա-արդյունաբերական պալատի տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը:
«Եթե պայմանավորվածություն ձեռք բերվի, նախագիծը կիրականացվի առավելագույն սեղմ ժամկետում»,-ասել է Ալեքսանյանը, հայտնում է ԱՌԿԱ-ն:
Նա չի նշել տեղական որ ընկերություններն են մասնակցելու նախագծին:
«Պատվիրակության կազմը մեծ հույսեր է ներշնչում: Ըստ նախնական քննարկումների, նրանք պատրաստ են խոշոր ներդրումներ անել ՀՀ մի քանի ոլորտներում: Մեր երկիրը հետաքրքրում է հնդիկ գործարարներին որպես ԵՏՄ անդամ, ինչպես նաև հարևան երկրների հետ կապերի առումով»,-ասել է Ալեքսանյանը: