Հայաստանը 1-2 տարում կընտրի նախագիծը, որով կառուցվելու է Հայկական ԱԷԿ-ի նոր էներգաբլոկը: Այդ մասին հայտնել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը:
«Մենք մոտավորապես 10 տարի ունենք ՀԱԷԿ-ի նույն վայրում նոր բլոկի շինարարությունը սկսելու համար: Մենք որոշել ենք, որ դա կլինի ջրա-ջրային միջուկային ռեակտոր»,-ասել է Գալստյանը ՄԱԳԱՏԷ-ի 60-րդ գլխավոր խորհրդաժողովի ժամանակ:
Փոխնախարարը հավելել է, որ Հայաստանը մեկ, առավելագույնը՝ երկու տարի ունի նոր բլոկի նախագծի մասին վերջնական որոշում կայացնելու համար: