Թուրքիան ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի վերացման համար դեռևս չի կատարել 7 պահանջ: Այդ մասին այսօր հայտարարել է Եվրոպական հանձնաժողովը:
Նշենք, որ այդ պահանջների մեջ թերևս ամենախդրահարույցը Թուրքիայի հակաահաբեկչական օրենսդրությունը փոխելուն վերաբերող կետն է, որը Թուրքիայի իշխանությունները կտրականապես մերժում են: Բրյուսելում հայտարարում են, որ մինչև Անկարան չկատարի այդ պահանջները, վիզային ռեժիմը չի չեղարկվի:
Ավելի վաղ Անկարան հայտարարել էր, որ ԵՄ հետ վիզային ռեժիմի չեղարկում ակնկալում է այս տարվա հոկտեմբերին: